ECOGLOBE - Organic Certification Body
+374 99 221295
img

ԷԿՈԳԼՈԲ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ


ԷԿՈԳԼՈԲ-ը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող Օրգանական սերտիֆիկացման և վերահսկման մարմին, հիմնադրված 2002 թվականին։ Կազմակերպությունը հանդիսանում է առաջատարը Հայաստանում, ԱՊՀ և այլ երկրներում իր մատուցած ծառայությունների ծավալով։ Կազմակերպությունը նպաստում է տեղական օրգանական շուկայի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս հանդես գալ հայրենական արտադրանքով Եվրամիության, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա և այլ երկրների շուկաներում։

ԷԿՈԳԼՈԲ-ի տեսլականը հիմնված է կայուն զարգացման գործընթացի վրա և իրականացնում է համապատասխան գործունեություն շրջակա միջավայրի, մարդու առողջության, հասարակական և տնտեսական կայուն զարգացման խթանման նպատակով։

ԷԿՈԳԼՈԲ-ը խթանում է մասնավոր և հասարակական ստանդարտների գործնական կիրառումը։

ԷԿՈԳԼՈԲ-ը մշտապես կատարելագործում է ծառայությունների որակը և իր հաճախորդներին տրամադրում միջազգային, պրոֆեսիոնալ սերտիֆիկացման ծարույություններ։

 


"Կայուն համագործակցություն, կայուն ապագայի համար"

Նունե Դարբինյան, Գլխավոր Տնօրեն  

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ ԷԿՈԳԼՈԲԻ ՀԵՏ 

Մենք կանենք հնարավորը ընդլայնելու համար Ձեր շուկան
Մեր ծառայությունները եռալեզու են՝ ՀայերենԱնգլերեն, Ռուսերեն

ԴԻՄԵԼ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ
Դիմեք սերտիֆիկացման, լրացնելով դիմումի հայտը
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
Ծանոթացեք Ձեր շուկային համապատասխանող հավատարմագրումներին
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
Ծանոթացեք Ձեր արտադրանքին համապատասխանող ստանդարտներին
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Ուղարկեք նամակ, հայտ, կարծիք

 

   

ԴԻՄԵՔ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԻՄԱ

Ուղարկեք դիմումի հայտը և մենք իսկույն կապ կհաստատեք Ձեր հետ։


Միացեք համաշխարհային Օրգանական շուկային