Deutsche Akkreditierungsstelle GmbH Հավատարմագրում

 

Deutsche Akkreditierungsstelle GmbH հաստատում է որ, սերտիֆիկացնող մարմին ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ-ն՝

 

DIN EN ISO/IEC 17065:2013  պահանջների համաձայն կոմպետենտ է իրականացնոլու ապրանքների և գործընթացների սերտիֆիկացում սույն ոլորտներում՝ օրգանական բուսաբուծություն, անասնապահություն, վերամշակված գյուղատնտեսական արտադրանք որպես սնունդ, համապատասխան «Գրին Կովկաս» ստանդարտի։

 

www.dakks.de

Եվրոպական Հանձնաժողովի ճանաչում (European Commission)

 

ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ-ն ճանաչված է Եվրոպական Հանձնաժողովի կողմից, որպես օրգանական սերտիֆիկացնող մարմին երրորդ երկրում։

 

ԷԿՈԳԼՈԲ-ի անհատական համարն է XX-BIO-112 , Եվրոպական շուկայի համար։

Բոլոր արտահանվող ապրանքները սերտիֆիկացված ԷԿՈԳԼՈԲԻ կեղմից կմակնշվեն վերը նշված անհատական համարով և Եվրամիության Օրգանական նշանով։

«Գրին Կովկաս» ստանդարտը համարժեք է EC Reg’s 834/2007, 889/2008 Եվրամիության օրենսդրությանը և այլ վերաբերվող Եվրամիության օրենսդրական պահանջներին։ «Գրին Կովկաս» ստանդարտի համարժեքությունը հանդիսանում է մեր հաճախորդների Եվրամիության շուկայում հանդես գալու գրավականը։

«Գրին Կովկաս» ստանդարտը պարբերաբար թոթոխվում է, համապատասխան Եվրամիության օրեսնսդրական փոփոխություններին։

ԷԿՈԳԼՈԲ-ի ԵՄ ճանաչման վերջին օրենսդրական ակտը հրապարակված է ստորև։

 

http://eur-lex.europa.eu

ՄՆԳԴ ԱՕԾ (USDA NOP) Հավատարմագրում

 

Միացյան Նահանգների Գյուղ Դեպարտամենտի Ազգային Օրգանական Ծրագրի հավատարմագրումը փաստում է որ՝

 

ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ-ն  համապատասխանում է ՄՆԳԴ ԱՕԾ կանոնակարգի 7 CFR Part 205-ին, որպես Հավատարմագրված Սերտիֆիկացնող Մարմին հետևյալ ոլորտներում՝ Բուսաբուծություն Վայրի Բույսերի հավաքԱնասնապահություն և Վերամշակում։
Հաշվի առնելով ԱՄՆ և Կանադայի միջև առկա միջպետական համարժեքության պայմանագրերը (USCOEA), ԷԿՈԳԼՈԲ սերտիֆիկացումը գործում է նաև Կանադական շուկայի համար Կարդալ Ավելին

 

www.ams.usda.gov

www.inspection.gc.ca

FOAG Շվեյցարական Ճանաչում

 

Հիմնվելով Շվեյցարական Օրգանական Գյուղատնտեսության մասին Որոշման Հոդված 23a-ի վրա, ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ-ն  ճանաչված է որպես օրգանական սերտիֆիկացնող մարմին FOAG Switzerland պահանջներով։

 

www.blw.admin.ch

IFOAM անդամակցություն

 

ԷԿՈԳԼՈԲ-ը հանդիսանում է Միջազգային Օրգանական Գյուղատնտեսության Շարժման Ֆեդերացիայի անդամ (IFOAM).

 

Մոտ 800 կազմակերպություններ, 100 երկրներից անդամակցում են IFOAM – Organics International կամզակերպությանը։  Անդամները մասնակցում են տարատեսակ կոմիտեների և աշխատախմբերի քննարկումներին և որոշումների կայացմանը տարատեսակ թեմաներով ինչպիսին են՝ նոր ստանդարտների մշակում, օրենսդրական առաջարկներ, Օրգանական Գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն զարգացող երկրներում։

Անդամների Տեղեկատուն ոչ միայն տրամադրում է տեղեկություն անդամակցող կազմակերպությունների մասին (Անդամներ, Ասոցիացիաներ, Հովանավորներ), այլև տրամադրում է հակիրճ տեղեկություն Տարածաշրջանային Մարմինների և Ոլորտի պլատֆորմի  գործունեության վերաբերյալ։

 

www.ifoam.bio