Ի՞նչպես սկսել սերտիֆիկացումը։

Հարկավոր է ներբեռնել և լրացնել Ձեր արտադրության տեսակին համապատասխանող հայտի ձևաթուղթը և ուղարկել այն մեզ։ Հայտի հետ միասին հարկավոր է կցել հայտի համար նախատեսված վճարի կատարումը հաստատող փաստաթուղթը։ Հայտը ստանալուց հետո մենք կկապնվենք Ձեզ հետ և կներկայացնենք գնառաջարկ։ Գնառաջարկին համաձայն լինելու դեպքում կնքվում է երկկողմ պայմանագիր։  Պայմանագրի ստորագրումը պարտավորեցնում է Ձեզ վարել օրգանական ստանդարտների պահանջներին համապատասխան գործունեություն։ 

 

Ո՞ր ստանդարտը ընտրեմ։

Առաջին հերթին հարկավոր է որոշել շուկան, որտեղ ցանկանում եք հանդես գալ արտադրանքով, ըստ դրա ընտրել համապատասխան ստանդարտը։ Մենք խորհուրդ ենք տալիս դիմել բազմակի ստանդարտներով սերտիֆիկացման, դա հնարավորություն կտա հանդես գալ բոլոր հիմնական Օռգանական շուկաներում և նվազեցնել ծախսերը։

 

Տարեկան քանի՞ անգամ է սերտիֆիկացնող մարմինը այցելում ինձ։

Մեկ տարվա ժամանակահատվածում պահանջվում է առնվազն 1 ստուգայց, սերտիֆիկացնող մարմինը իրավունք ունի նշանակել հավելյալ ստւոգայցեր այն դեպքերում երբ՝ հարկավոր են հավելյալ տեղեկություններ, կա ստանդարտի պահանջների խախտման ռիսկ, ընկերությունը նոր ապրանքատեսակներ կամ քանակներ է ավելացրել ընթացիկ տարվա ընթացքում և այլ։ Բացի սըուհայցերից սերտիֆիկացնող մարմինը ամբողջ տարվա ընթացքում հսկում է կազմակերպությունում կատարվող բոլոր օրգանական գործունեությանը վերաբերվող գործողությունները հեռակա՝ նամակագրության, փաստաթղթերի շրջանառության և այլ միջոցներով։

 

Որքա՞ն է վավեր իմ սերտիֆիկատը։

Առաջին սերտիֆիկատը ստանալուց հետո Դուք շարունակաբար մնում եք հսկման և սերտիֆիկացման համակարգի մեջ, Ձեր տարեկան սերտիֆիկատը թարմացվում է տարեց տարի, թույլ տալով Ձեզ հանդես գալ որպես օրգանական արտադրող։ Սերտիֆիկացման ծառայությունները դադարեցնելու և հետագայում վերադառնալու դեպքում ամբողջ գործընթացը սկսվում է ամենա սկզբից։

 

Որքա՞ն կարժենա իմ արտադրության սերտիֆիկացումը։

Սերտիֆիկացման ծառայության տարեկան արժեքը հաշվարկային է և հաշվարկվում է մեր կայքում հրապարակված գնացուցակին համապատասխան։ Հարկավոր է լրացնել հայտի ձևաթուղթը, ներկայացնել այն մեզ և մենք կտրամադրենք Ձեզ հաշվարկային գնառաջարկ։