Ստանդարտներ

Գրին ԿովկասՄԱՍՆԱՎՈՐ ՍՏԱՆԴԱՐՏ, EU REG.834/2007,889/2008 ՀԱՄԱՐԺԵՔ

 

«ԳՐԻՆ ԿՈՎԿԱՍ» ստանդարտը հրապարակային փաստաթուղթ է, ԳՐԻՆ ԿՈՎԿԱՍ սերտիֆիկացման համակարգի թափանցիկության գրավականը ըստ ISO 17065 պահանջների։ «ԳՐԻՆ ԿՈՎԿԱՍ» ստանդարտը և նշանը հանդիսանում են «ԷԿՈԳԼՈԲ» ՍՊԸ մտավոր սեփականություն և ապրանքանիշ։


Սույն ստանդարտը մշտապես թարմացվում է համապատասխան ԵՄ օրենսդրության, ՀՀ Օրգանական Գյուղատնտեսության մասին օրենքի և Շվեյցարիայի Օրգանական Գյուղատնտեսության մասին որոշման փոփոխություններին (ստանդարտի թարմացման ամսաթիվը նշվում է փաստաթղթի նեքևի հատվածում)։ Ստանդարտը նկարագրում է Օրգանական Կառավարման համակարգի վարման ցիկլի բոլոր պահանջները՝ Պլանավորում, Գործունեություն, Վերահսկում, Վերանայում։

«Գրին Կովկաս» ստանդարտի պահանջներով սերտիֆիկացված արտադրանքը իրավունք ունի մակնշվել որպես «Օրգանական», «ԲԻՈ», «ԷԿՈ» և այլ Հայական, Եվրամիության, Շվեյցարիայի և այլ շուկաներում հանդես գալիս։

 


 

USDA NOP ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205 ՀՈԴՎԱԾ (USDA NOP 7 eCFR-205)

 

USDA NOP 7 eCFR-205  հանդիսանում է  ԱՄՆ Գյուղ Դեպարտամենտի Օրենսգրքի մաս, վերաբերվող Օրգանական Գյուղատնտեսությանը։


Ապրանքները սերտիֆիկացված սույն ստանդարտի պահանջներին իրավունք ունեն լինել մակնշված «100% Օրգանական» կամ «Օրգանական»՝ ԱՄՆ և այլ շուկաներում։

Հաշվի առնելով ԱՄՆ և Կանադայի միջև եկկողմանի համաձայնությունները, ապրանքները սերտիֆիկացված համաձայն NOP 7 eCRF 205-ի իրավունք ունեն լինել մակնշված «100% Օրգանական» կամ «Օրգանական» նաև Կանադական շուկայում։

 


 

BIO SUISSE” ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Bio Suisse” կազմակերպությունը հանդիսանում է առաջատարը Շվեյցարիայում՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում։ “Bio Suisse” ապրանքանշանը և դրա կիրառման սահմանումները տրամադրվում են “Bio Suisse” կազմակերպության կողմից։


Այս ստանդարտով սերտիֆիկացումը հնարավոր է իրականացնել միայն Շվեյցարացի գնորդի պահանջի և դիմումի հիման վրա։ «ԷԿՈԳԼՈԲ» ՍՊԸ-ն հանդիսանում է “Bio Suisse” կազմակերպության լիազորված գործընկեր սերտիֆիկացման և վերահսկման գործընթացում։

 


 

ՀՀ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

 

«ՀՀ Օրգանական Գյուղատնտեսության Մասին Օրնեքը» կարգավորում է օրգանական գյուտնտեսություն և գործունություն վարելու, պիտակավորման և առեվտրի ընթացակարգերը ՀՀ շուկայում։


«ԷՈԿՈԳԼՈԲ»-ը տրամադրում է ծառայություններ ՀՀ Օրգանական Գյուղատնտեսության Մասին Օրենքի պահաջներին համապատասխան։ Սույն բազային պահանջները ներառված են «Գրին Կովկաս» ստանդարտի հիմքում։

 


 


 

Վերահսկման և Սերտիֆիկացման Ոլորտներ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Առաջարկում ենք Ձեզ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ գործունեության սերտիֆիկացման և վերահսկման ծառայություններ։

 

Այս բաժինը վերաբերվում է մրգային այգիների, հատիկավորների, բակլազգիների, բանջարաբոստանային կուլտուրաների, ջերմոցային տնտեսությունների և այլ կուլտիվացվող տեասկաների արտադրությանը։

 

Դիմելու համար «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» տեսակի արտադրության սերտիֆիկացմանը հարկավոր է ներբեռնել համապատասխան փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել «Ներբեռնել Փաստաթղթային Փաթեթը» կոճակով։

 



 

ՎԱՐԱՄՇԱԿՈՒՄ և ՎԱՃԱՌՔ

Առաջարկում ենք Ձեզ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ և ՎԱՃԱՌՔԻ գործունեության սերտիֆիկացման և վերահսկման ծառայություններ։

 

Այս բաժինը վերաբերվում է սննդի վերամշակման, չորացման, շշալցման, պիտակավորման, ներկրման և արտահանման, օրգանական ապրանքների առեևտրի և այլ նմանատիպ գործունեությանը։

 

Դիմելու համար «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ և ՎԱՃԱՌՔ» տեսակի արտադրության սերտիֆիկացմանը հարկավոր է ներբեռնել համապատասխան փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել «Ներբեռնել Փաստաթղթային Փաթեթը» կոճակով։

 



 

ՎԱՅՐԻ ՀԱՎԱՔ

Առաջարկում ենք Ձեզ ՎԱՅՐԻ ՀԱՎԱՔԻ գործունեության սերտիֆիկացման և վերահսկման ծառայություններ։

 

Այս բաժինը վերաբերվում է վայրի տեսակների(օրինակ՝ վայրի խետաբույսեր, հատապտուղներ, արմատներ, պտուղներ և այլ) հավաքչարարության, դրանց չորացման կամ նախնական փաթեթավորման և այլ նմանատիպ գործունեությանը։

 

Դիմելու համար «ՎԱՅՐԻ ՀԱՎԱՔ» տեսակի արտադրության սերտիֆիկացմանը հարկավոր է ներբեռնել համապատասխան փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել «Ներբեռնել Փաստաթղթային Փաթեթը» կոճակով։

 



 

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ և ՄԵՂՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առաջարկում ենք Ձեզ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ և ՄԵՂՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ գործունեության սերտիֆիկացման և վերահսկման ծառայություններ։

 

Այս բաժինը վերաբերվում է անասնապահության, թռչնարտադրության, ոչխարաբուծության, մեղվապահության, մեղրի և այլ մեղվապահական ապրանքների արտադրության գործունեությանը։

 

Դիմելու համար «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ և ՄԵՂՎԱՊԱՀՈՒՅՈՒՆ» տեսակի արտադրության սերտիֆիկացմանը հարկավոր է ներբեռնել համապատասխան փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել «Ներբեռնել Փաստաթղթային Փաթեթը» կոճակով։

 



 

ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Առաջարկում ենք Ձեզ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ գործունեության սերտիֆիկացման և վերահսկման ծառայություններ։

 

Այս բաժինը վերաբերվում է ձկնաբուծական գործունեության արդյունքում ստացված արտադրությանը (օրինակ՝ ձուկ, խավիար, ձկան կեր և այլ)։

 

Դիմելու համար «ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» տեսակի արտադրության սերտիֆիկացմանը հարկավոր է ներբեռնել համապատասխան փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել «Ներբեռնել Փաստաթղթային Փաթեթը» կոճակով։

 



 

ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Առաջարկում ենք Ձեզ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ գործունեության սերտիֆիկացման և վերահսկման ծառայություններ։

 

Այս բաժինը վերաբերվում է գինու և այլ նմանատիպ արտադրության գործունեությանը։

 

Դիմելու համար «ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» տեսակի արտադրության սերտիֆիկացմանը հարկավոր է ներբեռնել համապատասխան փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել «Ներբեռնել Փաստաթղթային Փաթեթը» կոճակով։

 



 

ՆԵՐՄՒԾՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Առաջարկում ենք Ձեզ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ծառայություն։

 

Այս բաժինը վերաբերվում է օրգանական գյուղատնտեսության կամ գործունեության մեջ կիրառվող հավելումների, պարարտանյութերի, բուժանյութերի և այլ նյութերի հաստատմանը և դրանց թույլատրությանը օրգանական համակարգում կիրառման համար։

 

Դիմելու համար «ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ» սերտիֆիկացմանը հարկավոր է ներբեռնել համապատասխան փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել «Ներբեռնել Փաստաթղթային Փաթեթը» կոճակով։

 


 


 

Այլ Ծառայություններ

 

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԷԿՈԳԼՈԲ-ը տրամադրում է մասնագիտական դասւնթացներ հետևյալ թեմաներով՝

  • Օրգանական Գյուղատնտեսության, Վերամշակման, Պիտակավորման և Վաճառքի հիմունքներ
  • Դասընթաց պահանջվող ստանդարտների վերաբերյալ, սերտիֆիկացման պանաջներ
  • Տեսուչների վերապատրաստում

Ավելին տեղեկանալու համար խնդրում ենք ուղարկել դիմում  ԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ բաժնով, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ info@ecoglobe.com

 


ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ԷԿՈԳԼՈԲ-ը տրամադրում է գործունեության նախնական գնահատման ծառայություն*:

  • Ընթացիք գործունեության նախնական գնահատում ըստ տարբեր ստանդարտների
  • Փաստաթղթային համակարգի նախնական գնահատում
  • Տարածքների և վայրի հավաքի տարածքների նախնական գնահատում

 

*– Այս ծառայությունը հասանելի ՉԷ մեր կողմից սերտիֆիկացման մեջ գտնվող կամ դիմումը ներկայացրած հաճախորդների համար։


Ավելին տեղեկանալու համար խնդրում ենք ուղարկել դիմում  ԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ բաժնով, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ info@ecoglobe.com