ԵՄ ՀԱՄԱՐԺԵՔ
Օրգանական սերտիֆիկացում համաձայն EU Reg. 834/2008,889/2008 Եվրամիության օրենքի համարժեք "Կանաչ Կովկաս" ստանդարտի
«ԳՐԻՆ ԿՈՎԿԱՍ» ստանդարտը հրապարակային փաստաթուղթ է, ԳՐԻՆ ԿՈՎԿԱՍ սերտիֆիկացման համակարգի թափանցիկության գրավականը ըստ ISO 17065 պահանջների։ «ԳՐԻՆ ԿՈՎԿԱՍ» ստանդարտը և նշանը հանդիսանում են «ԷԿՈԳԼՈԲ» ՍՊԸ մտավոր սեփականություն և ապրանքանիշ։
Սույն ստանդարտը մշտապես թարմացվում է համապատասխան ԵՄ օրենսդրության, ՀՀ Օրգանական Գյուղատնտեսության մասին օրենքի և Շվեյցարիայի Օրգանական Գյուղատնտեսության մասին որոշման փոփոխություններին։ Ստանդարտը նկարագրում է Օրգանական Կառավարման համակարգի վարման ցիկլի բոլոր պահանջները՝ պլանավորում, գործունեություն, հսկում, վերանայում։
«Գրին Կովկաս» ստանդարտի պահանջներով սերտիֆիկացված արտադրանքը իրավունք ունի մակնշվել որպես «Օրգանական», «ԲԻՈ», «ԷԿՈ» և այլ Հայական, Եվրամիության, Շվեյցարիայի և այլ շուկաներում հանդես գալիս։